Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.

Միջազգային

Անկարայում Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել

23:42, շաբաթ, 03 հունիսի, 2023 թ.
Անկարայում Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճատև հանդիպումը։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցեր և մտադիր են հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպել։ Հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

| | |
7899 | 2
Facebook