Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան

14:12, շաբաթ, 03 հունիսի, 2023 թ.
Ադրբեջանը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ը կրկին կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան։ «Հաշվի առնելով հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակումը, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին կոչ ենք անում զգոն լինել»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության տեքստում:

4535 | 0
Facebook