Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է «Freedom house»-ի նախագահին

19:48, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է «Freedom house»-ի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների եւ հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին:

Երկուստեք շեշտվել է Հայաստանում եւ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման համար: Մտքեր են փոխանակվել վերջին տարիներին պետական եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ հայաստանյան իշխանության նախաձեռնությունների եւ ընդհանուր մոտեցումների վերաբերյալ:

1904 | 0
Facebook