Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդիրը պահանջում է հրատապ լուծում». Գառնիկ Դանիելյան

11:30, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
«Խնդիրը պահանջում է հրատապ լուծում». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արարատի շրջանից ահազանգում են

Շուրջ 1 շաբաթ է, ինչ Արտաշատի և Վեդիի գյուղերում ոռոգելի ջուր չկա։ Գյուղացիներն ասում են՝ արդեն երրորդ անգամ պետք է ջրած լինեին իրենց այգիները, բայց հասցրել են ընդամենը մեկ անգամ ջրել։ Այս ամենի արդյունքում, տուժելու է բերքը։

Գյուղացիները մտահոգված են, որ այս տարի բեռնատարների սեփականատերերը իրենց չեն մոտենում։ Ծիրանն արդեն հասել է, և եթե չստացվի առաջիկա օրերին մթերել, ահռելի նյութական վնասներ են կրելու։

Նշում են, որ նախորդ տարիներին իրենց մոտենում ու նախապես վճարում էին դեռևս հունվար ամսից։ Թե ի՞նչն է պատճառը, որ բեռնատարները չեն մոտենում մթերելու՝ հնչում են միայն ենթադրություններ։

Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, ինչի կապակցությամբ նաև հարցում եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը»:

3585 | 0
Facebook