Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի բնակչության մի զգալի տոկոսն ամաչելու է իրեն հայ անվանել». Դավիթ Բաբայան

09:30, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
«Հայաստանի բնակչության մի զգալի տոկոսն ամաչելու է իրեն հայ անվանել». Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի գրառումը. «Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի հայ ժողովրդի պատմության ամենաարմատական վերափոխումների: Ներկայիս Հայաստանի գլխին կախված կլինի մահացու սպառնալիք, որը գրեթե անհնար կլինի չեզոքացնել: Բացի այդ, վերաֆորմատավորվելու են հենց «Հայաստան» և «հայեր» հասկացությունները։
     Աշխարհագրությամբ արդեն բաժանված, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում էթնոքաղաքական հակասություններով լի հայ ժողովուրդը կարող է պարզապես տրոհվել։ Տեղի կունենա Սփյուռքի օտարացում պատմական հայրենիքից, ինքնության ճգնաժամ կսկսվի հայ ժողովրդի և նրա պետականության ԴՆԹ-ի գլխավոր պահապաններից մեկում՝ ղարաբաղյան հատվածում, Հայաստանի բնակչության մի զգալի տոկոսը ամաչելու է իրեն հայ անվանել։
     Բարդ ու ողբերգական էջերով լի, բայց փառավոր մեր անցյալի ու անհասկանալի ներկայի միջև անջրպետ կստեղծվի, որի արդյունքը կլինի անհույս ապագան։ Իսկապես, մենք մեր պատմության ամենակարևոր խաչմերուկում ենք...»:

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
7624 | 3
Facebook