Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը դադարեցրել է բազմագույն AirPods-երի թողարկումը

18:42, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
Apple-ը դադարեցրել է բազմագույն AirPods-երի թողարկումը

Ինսայդեր Kosutami-ն բացահայտել է, որ Apple-ը հրաժարվել է բազմագույն AirPods-երի արտադրությունից: Նախկինում ընկերությունը հայտարարել էր տարբեր գույներով AirPods-եր թողարկելու մտադրության մասին:
     Ինսայդերը նշել է, որ չգիտի այս որոշումից հրաժարվելու պատճառը, սակայն բացատրել է, թե ինչու էր ընկերությունը ցանկանում աքսեսուարների նման շարք թողարկել։ Ըստ Kosutami-ի՝ բացի սպիտակից, Apple-ը պետք է թողարկեր ականջակալներ և AirPods պատյաններ վարդագույն, կարմիր, մանուշակագույն և սև գույներով։ Այս գույները պետք է համապատասխանեին iPhone 7-ի պատյանի գույներին։

Բայց այն բանից հետո, երբ ականջակալների այս տարբերակներն անցել են մշակման բոլոր փուլերը, որոշում է կայացվեց դրանցից հրաժարվել՝ պահելով միայն սպիտակ գույնը։

4544 | 0
Facebook