Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք հոգու խորքում չեք էլ ուզում, որ նա գնա». Ալեն Ղևոնդյան

10:42, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
«Դուք հոգու խորքում չեք էլ ուզում, որ նա գնա». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Ես հուսամ ձեր «քաղաքական անանիզմին» չեմ խանգարի չէ, եթե ասեմ, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև՝ առնվազն դեմարկացիայի ու դելիմիտացիայի մեծագույն մասը ավարտվել է:
     Ի դեպ, նրանք դա սկսել էին 2019-ից, հենց ռուսների քթի տակ. ձեզանից շատերի աչքի առաջ, ինչ Генштаб-ի քարտեզներ:
     Իմիտացիաների երկիր Հայաստան, դու կենացներով ես սիրվում:
     Հա, ի դեպ, Նիկոլոսը չի գնալու, քանի դեռ դուք էսպես եք ձեզ պահում, եթե անկեղծ, դուք հոգու խորքում չեք էլ ուզում, որ նա գնա, պայքար, ստատուսներ, հարցազրույցներ. ասուլիսներ, ինչ-որ ակցիաներ... հավես ա... հայտնի եք դառնում, վաղվա իշխանության մաս կազմելու հույսով... քաղաքականություն ա, դե հիմա խաղում ենք:
     Այո, ես սենց անդուր բաներ եմ գրում )) ու ասեմ ձեզ մի բան էլ. դուք ՀՀ-ի ապագա իշխանության մաս չեք կազմելու, էդքան մի ճղվեք մեջտեղից, էդ ռեսուրսն էլ մի օգտակար բանի վրա օգտագործեք:
     Էս ա:
     Ձեզ բարձ տրամադրություն եմ մաղթում»:

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
3097 | 0
Facebook