Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում սպանել են 18-ամյա տղայի

11:30, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
«Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում սպանել են 18-ամյա տղայի

Մայիսի 29-ի՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։ Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել. մինչ շտապօգնության ժամանելը՝ նա մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5575 | 0
Facebook