Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են

09:21, կիրակի, 14 մայիսի, 2023 թ.
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են

Թուրքիայում բացվել են ընտրատեղամասերը՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացողների համար. ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 17.00-ն, գրում է РИА Новости-ն:
     Ընտրողները նախագահ կընտրեն հինգ տարի ժամկետով:

Այդ երկրում ընտրելու իրավունք ունի ավելի քան 60 քաղաքացի:

Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը («Ժողովուրդ» դաշինք), ընդդիմադիր թեկնածու, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն («Ազգ» դաշինք) և 55-ամյա Սինան Օղանը («Նախնի» դաշինք)։ Հիմնական պայքարը ծավալվում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև:

7519 | 1
Facebook