Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի անցկացման համար Սևանա լճի ափին նոր տարածք է հատկացվել

00:42, հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ.
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի անցկացման համար Սևանա լճի ափին նոր տարածք է հատկացվել

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ կարևորելով միջոցառման գաղափարը Հայաստանում պահելուն, Սևանում ներդրում անելուն և Սևանի շուրջ նոր մշակույթ ձևավորելուն ուղղված յուրաքանչյուր ջանք։

3108 | 0
Facebook