Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան մոտ օրերս տիեզերք կարձակի իր առաջին արբանյակը 

17:42, կիրակի, 09 ապրիլի, 2023 թ.
Թուրքիան մոտ օրերս տիեզերք կարձակի իր առաջին արբանյակը 

Թուրքական առաջին դիտորդական արբանյակը տիեզերք կարձակվի ապրիլի 11-ին, այսօր Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր առաջին տեղական արտադրության IMECE դիտորդական արբանյակը բարձր լուծաչափով պատկերների ունակությամբ ուղեծիր կարձակվի ապրիլի 11-ին»,- գրել է նա:

Նրա խոսքով, Թուրքիան կշարունակի զարգանալ համաշխարհային տիեզերական մրցավազքում՝ շնորհիվ իր մարդկային ռեսուրսների, կարողությունների և տեխնոլոգիաների։

5118 | 0
Facebook