Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գիտե՞ք ինչու չի հաջողում օրվա ընդդիմությունը». Արա Պողոսյան

23:42, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
«Գիտե՞ք ինչու չի հաջողում օրվա ընդդիմությունը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվս մեկ վտանգավոր նարատիվ, որ տարածվում է հատկապես ընդդիմադիր դաշտի մերձակա շրջանակներից՝ «նիկոլ եք ընտրել, դե վայելեք...»:
     Սա չափազանց վտանգավոր թեզ է, որը նման է «հայաստանցի-ղարաբաղցի» թեզին։
     Ոչ միայն պետք է հրաժարվել նման կեղծ թեզերից, այլև պետք է եղբայրական կարեկցանք ցուցաբերել անձնական և ազգային ողբերգության մեջ հայտնված մեր եղբայրների նկատմամբ։
     Գիտե՞ք ինչու չի հաջողում օրվա ընդդիմությունը։ Պատճառներից մեկը հենց սա է` անջրպետներ ստեղծելով հասարակության տարբեր հատվածների միջև, չարախնդալով մյուս հատվածին, միայն մեծանում է տապալվելու հավանականությունը։
     Սովորելը ամոթ չէ, իսկ «ամենագետի դիմակ» հագած գավառամտությունն այս դեպքում ո'չ միայն ամոթ է, այլև վտանգավոր։

Աղբյուրը` Արա Պողոսյան
3364 | 0
Facebook