Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իմ ընտրվելու շանսերը մոտ են 100%-ին». Էդգար Ղազարյան

14:42, երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ.
«Իմ ընտրվելու շանսերը մոտ են 100%-ին». Էդգար Ղազարյան

Ինչպես հայտնել էինք, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը: «Իրականում»-ի հետ զրույցում գնահատելով իր շանսերը՝ Ղազարյանն ասել է. «Իմ ընտրվելու շանսերը մոտ են 100%-ին, որովհետև պատգամավորները, այդ թվում՝ իշխանական, պարտավոր են ընտրել ՄԻՊ: Եթե կա առաջադրված թեկնածու, իրենք պարտավոր են այդ թեկնածուին ընտրել»: Դիտարկմանը՝ պարտավոր են ընտրել ՄԻՊ, բայց պարտավոր չեն ընտրել Ձեզ, ասել է. «Էդ դեպքում իրենք պետք է ասեն՝ ո՞ւմ պետք է ընտրեն: Անցել է երկու ամիս և չեն առաջադրել Պաշտպան՝ դրանով վտանգելով այդ ինստիտուտի գոյությունը, զրկելով ՀՀ քաղաքացիներին՝ իրենց սահմանադրական իրավունքները սահմանադրական ինստիտուտի միջոցով պաշտպանելու հնարավորությունից»:

5135 | 4
Facebook