Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի

11:54, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
Վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի

Կառավարությունն ընդունեց «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը: Նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: Նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ:

Վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
3473 | 0
Facebook