Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են անելու». Ալեն Սիմոնյան

13:30, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
«Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են անելու». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Հաագայի Միջազգային քրեական դատարանի՝ Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին որոշմանը և պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է ՌԴ նախագահը ՀՀ-ում ձերբակալվի, եթե դա վավերացվի խորհրդարանի կողմից, ասել է. «Եկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, ՌԴ նախագահը գա, մի հատ հասկանանք՝ ինչ... Կիկոսի մահի վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս: Իրագործումը որևիցե երկրում չեմ պատկերացնում»: Դիտարկմանը՝ Գերմանիան արդեն հայտարարել է այդ մասին, Սիմոնյանը նշել է. «Չգիտեմ, թող իրանք անեն, մեծ հաճույքով կհետևեմ, տեսնեմ՝ ոնց են անելու: Իմ ընկալմամբ՝ դա ավելի շատ քաղաքական, միգուցե նաև՝ պատմական գնահատական է»:

11659 | 0
Facebook