Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կյանքի կոչել հարաբերությունները կարգավորելու՝ ԵՄ առաջարկած ծրագիրը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։
Համաձայնությունը ձեռք է բերվել նախօրեին՝ 12 ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո, հաղորդում է Associated Press-ը։ «Հանդիպման նպատակն էր համաձայնեցնել, թե ինչպես պետք է կյանքի կոչել պայմանավորվածությունները»,- ասել է Բորելը:
ԵՄ ծրագիրն առայժմ կոչ է անում երկու երկրներին պահպանել բարիդրացիական հարաբերությունները, ճանաչել միմյանց պաշտոնական փաստաթղթերն ու ազգային խորհրդանիշները: