Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

12:12, շաբաթ, 18 մարտի, 2023 թ.
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
     Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գյոքսուն քաղաքից 4 կմ հարավ-արևելք, օջախը՝ 2 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նախօրեին հայտնել էինք, որ Թուրքիայի իշխանությունները գնահատել են փետրվարի 6-ի երկրաշարժի և դրան հաջորդած հետցնցումների վնասի չափը։ Նշվում էր, որ զոհվել է ավելի քան 48 հազար մարդ. Թուրքիայի տնտեսությանը հասցվել է մոտ 105 մլրդ դոլարի վնաս:

17951 | 0
Facebook