Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օնիկ Գասպարյանը նիստի ընթացքում չի կրկնել հրաժարականի պահանջը». Թագուհի Թովմասյան

13:36, ուրբաթ, 17 մարտի, 2023 թ.
«Օնիկ Գասպարյանը նիստի ընթացքում չի կրկնել հրաժարականի պահանջը». Թագուհի Թովմասյան

Ինչպես հայտնել էինք, երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով էր եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Լրագրողներն այսօր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին հարցրին՝ «երեկվա նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավականին լավ խոսեց Գասպարյանի հասցեին. ի՞նչ եք կարծում՝ նիստում ի՞նչ է կատարվել»:

«Կարելի է ենթադրել, որ Օնիկ Գասպարյանը նիստի ընթացքում չի կրկնել հրաժարականի պահանջը, ինչից Անդրանիկ Քոչարյանի ոգևորությունը կարող էր մեծանալ»,- արձագանքեց Թովմասյանը:

Հիշեցնենք՝ 2021-ի փետրվարին Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գասպարյանն ու շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» էր որակել:

«Կարելի է ենթադրել, որ Օնիկ Գասպարյանը նիստի ընթացքում չի կրկնել հրաժարականի պահանջը». Թ. Թովմասյան
5354 | 0
Facebook