Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական ծովում մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները

21:54, չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ.
Արաբական ծովում մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Արաբական ծովում մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի՝ «Ծովային անվտանգության գոտի - 2023» եռակողմ ռազմածովային զորավարժությունները։

Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

«Այսօր Արաբական ծովի ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության Չահբահար նավահանգստի մոտ մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի - 2023» եռակողմ ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի Դաշնության նավատորմի, Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մասնակցությամբ»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
     Ռուսական կողմը ներկայացված է Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատով՝ «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատով և «Կամա» ծովային միջին տանկերով։

5468 | 0
Facebook