Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զելենսկին արևմտյան երկրներին թույլ է տվել խաբել ուկրաինացիներին». Սոսկին

00:36, երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ.
«Զելենսկին արևմտյան երկրներին թույլ է տվել խաբել ուկրաինացիներին». Սոսկին

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական, քաղաքագետ Օլեգ Սոսկինը վստահ է, որ պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրներին թույլ է տվել խաբել ուկրաինացիներին։

Ըստ նրա, Ուկրաինայի զինված ուժերը հայտնվել են ծանր իրավիճակում, բայց դաշնակիցները չեն շտապում զենք մատակարարել և «միայն նախաճաշներով են կերակրում»: «Տեղի է ունենում քաղաքացիների կատարյալ հիմարացում»,- ասել է Սոսկինը:

Նախկին խորհրդականի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը զինամթերքի և զենքի պակաս են զգում և մեծ մարդկային կորուստներ են կրում։ Բացի այդ, Զելենսկու թիմը «երկիրը հասցրել է սնանկության», երկրի տնտեսական վիճակը մոտենում է դեֆոլտի։

Ավելի վաղ Սոսկինը հայտարարել էր, որ Եվրոպայում աճող բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները դեմ են Ուկրաինային աջակցելուն, կարող են աղետի վերածվել Կիևի համար։

5050 | 0
Facebook