Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնի է՝ երբ տեղի կունենա «Եվրոտեսիլ 2023»-ի մեր պատվիրակի երգի և տեսահոլովակի պրեմիերան

00:54, շաբաթ, 11 մարտի, 2023 թ.
Հայտնի է՝ երբ տեղի կունենա «Եվրոտեսիլ 2023»-ի մեր պատվիրակի երգի և տեսահոլովակի պրեմիերան

«Եվրոտեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին: Մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

«Այս ամիսներին անդադար աշխատել եմ, որպեսզի ստեղծեմ մի երգ, որն իրապես կարտահայտի իմ ես-ը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես անհատ: Հուսով եմ՝ երգը կդիպչի ձեր սրտերին»,- նշել է Բրյունետը:

«Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

5819 | 0
Facebook