Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է». ԱՀ ՄԻՊ-ը՝ բրազիլական Estadão-ին

11:06, ուրբաթ, 10 մարտի, 2023 թ.
«Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է». ԱՀ ՄԻՊ-ը՝ բրազիլական Estadão-ին

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի մեկնաբանությունները՝ բրազիլական Estadão լրատվականին
     «Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է։ Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումը ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Աղբյուրը` ԱՀ ՄԻՊ
2638 | 0
Facebook