Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լատվիան Ուկրաինային կփոխանցի հարբած վարորդների մեքենաները

00:18, հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ.
Լատվիան Ուկրաինային կփոխանցի հարբած վարորդների մեքենաները

Լատվիայի կառավարությունն Ուկրաինային է փոխանցելու հարբած վարորդներից առգրավված մեքենաների առաջին խմբաքանակը, հայտնում է Delfi-ն։ Այս նախաձեռնությունն իրականացվել է փետրվարին Լատվիայի Սեյմի կողմից ընդունված «Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային օգնության մասին» օրենքի համաձայն։

Սպասվում է, որ առգրավված մեքենաները կփոխանցվեն Ուկրաինայի ՊՆ բանակային ստորաբաժանումներին, Վիննիցայի շրջանային կլինիկական հոսպիտալին և Կուպյանսկի շրջանային խորհրդի տարածքային բուժմիավորմանը։

Ութ մեքենաներից բաղկացած առաջին խմբաքանակը դեռ Լատվիայում է, դրանք Ուկրաինա կառաքվեն մոտ ժամանակներս։

4917 | 0
Facebook