Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում երկրաշարժից հետո մահացել է գրեթե 8,5 հազար մարդ. ԱՀԿ

20:30, կիրակի, 12 փետրվարի, 2023 թ.
Սիրիայում երկրաշարժից հետո մահացել է գրեթե 8,5 հազար մարդ. ԱՀԿ

Սիրիայում երկրաշարժից հետո մոտ 8,5 հազար մարդ է մահացել։

Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Հստակ թվեր դժվար է ասել, դրանք օրեցօր ավելանում են։ Բայց այն, ինչ մենք այսօր գիտենք, մոտ 4000 մարդ մահացել և 2500-ը վիրավորվել են սիրիական կառավարության կողմից վերահսկվող տարածքներում, և մոտ 4500 զոհվել և 7500 վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում»,- ասել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը ճեպազրույցում:

Սիրիայի առողջապահության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ զոհերի թիվը 1408 է, ևս 2341 մարդ վիրավորվել է։

Այսօր Anadolu գործակալությունը հաղորդել է Սիրիայում 3574 զոհի մասին։

6086 | 0
Facebook