Երկրաշարժից մեծ վնասներ կրած Հալեպի նահանգում փլատակների տակից դուրս են բերել նորածին աղջկա։ Նրա ողջ ընտանիքը մահացել է. երբ փրկարարները փլատակների տակից գտել են աղջկան, նա դեռևս պորտալարով կապված է եղել մահացած մոր հետ։ Հայրը ևս մահացած է եղել մոր կողքին: Հիվանդանոցի բժիշկները, ուր տեղափոխել են երեխային, ասել են, որ երեխայի ամբողջ մարմինը պատված է եղել սալջարդերով ու կապտուկներով, նա ցրտահարված է եղել: Այժմ նրա վիճակը կայուն է: