Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը». Ալեն Սիմոնյան

14:54, երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
«Եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը». Ալեն Սիմոնյան

«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի, կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերին: «Կարծում եմ՝ եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը, և վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, դա հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է: Հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան»,- ավելացրել է ԱԺ նախագահը:

«Եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը». Ալեն Սիմոնյան
8082 | 3
Facebook