Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ վերածել են հինգի փոխարեն տասը գլուխ սոխ տուն բերելու «մրցամարտիկի»». Վահրամ Աթանեսյան

21:36, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Մեզ վերածել են հինգի փոխարեն տասը գլուխ սոխ տուն բերելու «մրցամարտիկի»». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Մեզ ինչի՞ են վարժեցնում։ Մերկանտիլ իրավիճակի, երբ պիտի հերթ կանգնես և հինգ գլուխ սոխ առնես կամ մի «փունջ» բանան։ Ոչ ոք արդեն չի հետաքրքրվում՝ սոխը, մի հատ բազուկը, կես կիլո գազարը կամ մի «փաթեթ» նրբերշիկն ինչպե՞ս է Ստեփանակերտ հասնում, կամ ինչո՞ւ Օպերատիվ շտաբի կողմից բնակչին հատկացված․․․ երկու լիտր բենզինը հատկապես Ն լցկայանից պիտի հատկացվի։ Չարենցի ասած՝ «միայն թե սովից չոռնա կինը․․․»։ Մեզ վերածել են հինգի փոխարեն տասը գլուխ սոխ տուն բերելու «մրցամարտիկի»։ Վաղը կկագնեցնեն «սոխի մեքենան», կամ խոզի փոխարեն «գառան միս» կառաջարկեն։ Հայտնի է, չէ՞՝ «փորն ուտում, երեսն ամաչում է»։ Մնացածը դատարկախոսություն է»։

3079 | 0
Facebook