Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների բազարի». Լևոն Զուրաբյան

12:36, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների բազարի». Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Լևոն Զուրաբյանը Factor TV-ի եթերում կարծիք է հայտնել, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների «բազարի». «Ով ավելի անիրականանալի, ավելի հիմար, որևէ հիմք չունեցող պատրանք կբերի բազար, այնքան ավելի մեծ գին կունենա էդ պատրանքը, և շատ լուրջ հարց է ծագում՝ իսկ մենք ընդհանրապես կարո՞ղ ենք այդ փոսից դուրս գալ, եթե մենք՝ որպես ազգ, պատրանքների հետևից ենք ընկնելու»: Զուրաբյանի համոզմամբ՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերն այսօր զբաղված են «անամոթ առևտրով»:

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախում ստեղծված իրավիճակին. «Այն վիճակում, որ մենք հայտնվել ենք, ես չեմ կարծում, որ Ալիևին խաղաղեցնելու ինչ-որ լուրջ ճանապարհ կա, ուրիշ բան է, եթե խաղաղեցնելու քաղաքականությունը զուգորդվի ինչ-որ զսպիչ մեխանիզմներ ստեղծելով, օրինակ՝ բանակը շատ արագ կարգի բերես, քո շուրջը ստեղծես դիվանագիտական դաշինքների կառույց»,- ընդգծել է Զուրաբյանը:

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների բազարի». Լևոն Զուրաբյան
2497 | 0
Facebook