Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը կանգնած է Իրանի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում. #WSJ

22:06, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
Իսրայելը կանգնած է Իրանի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում. #WSJ

Իսրայելն անօդաչու սարքերի օգնությամբ հարձակվել է Սպահան քաղաքում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության ռազմական գործարանի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել կիրակի օրը The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլոց։

«Իսրայելը գաղտագողի անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացրել Իրանի պաշտպանական օբյեկտի վրա, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը նոր հնարավորություններ են փնտրում՝ զսպելու Թեհրանի միջուկային և ռազմական նկրտումները»,- գրում է թերթը։ Խոսքը, մասնավորապես, «Ռուսաստանի հետ (Իրանի-խմբ.) աճող ռազմական համագործակցության մասին է», պնդում է հրատարակությունը։ The Wall Street Journal-ն ընդգծում է, որ սա «իսրայելական առաջին հարվածն է, որը հայտնի է դարձել» վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնավարումից հետո։

7617 | 0
Facebook