Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդը Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձև է ընդունել

18:30, ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.
Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդը Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձև է ընդունել

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդը ընդունել է Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձև։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Բանաձևում ԱՄՆ իշխանությանը կոչ է արվում նաև դադարեցնել ռազմական ու ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին։ Կառավարիչների խորհրդի աշխատակիցները շեշտում են, որ այս փաստաթուղթը ստորագրվում է մարզի 10 միլիոնից ավել բնակիչների անունից։ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը բանաձևն ընդունեց միաձայն։

2213 | 0
Facebook