Վաղամեռիկ ամուսնու հիշատակին կառուցված Վանենիի կամուրջը Սանահինում
22:48, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
![]() Մածնաբերդի Կյուրիկյան իշխաններից Աբաս Բ-ն 1185 թ-ին 12 տարեկան էր, երբ նրա հայրը՝ Կյուրիկե Գ իշխանը, մահանում է, և Աբասը, իր քրոջ խնամակալությամբ, դառնում է Մածնաբերդի իշխանը։ 17 տարեկանում Աբասն ամուսնանում է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ՝ Նանա (Վանենի) Զաքարյանի հետ, սակայն երկու տարի անց 19-ամյա Աբասը մահանում է։ Ի հիշատակ երիատասարդ հասակում մահացած ամուսնու՝ Վանենին Դեբեդ գետի նեղ ու ժայռոտ մի հատվածում կառուցում է կամուրջ, որը պատմության մեջ մնացել է որպես Վանենիի կամ Սանահնի կամուրջ անունով։ ![]() Վանենիի կամ Սանահնի կամուրջ ![]() Վանենիի կամ Սանահնի կամուրջ Վանենիի կամուրջը միջնադարյան Հայաստանի ինժեներական մտքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Սրբատաշ բազալտից կառուցված կամրջի երկարությունը 60 մ է, միաթռիչք է և ունի օրիգինալ լուծում։ Գետի մի կողմում կամրջի կրունկը հենվում է ժայռին, մյուս կողմում՝ գետնին՝ այսպիսով ունենալով տարբեր հորիզոնների վրա գտնվող կրունկներ։ Ցածր կողմից բարձրացող 13 աստիճանների միջոցով երկու կողմերի անհավասարությունը կրճատվում է կենտրոնում։ Կամուրջը մի քանի անգամ ամրացվել է, այդ թվում Ալեքսանդ Թամանյանի նախաձեռնությամբ 1928 թվականին։ 2021 թվականին կամրջի պատերը մաքրվել են խոտածածկույթից։ |
6128 | 0