Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկու օր առաջ արածս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց». Միքայել Նահապետյան

15:36, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
«Երկու օր առաջ արածս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ անել շինարարական գրունտի հետ։
     Երկու օր առաջ արածս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց դա սիտուատիվ է ու դժվար թե հանգեցնի շինարարական գրունտի ուտիլիզացման հարցի լուծմանը։
     Ակնհայտ է, որ էդ գրունտը գոլորշիացնել հնարավոր չէ, շինարարությունն արգելել ևս։ Հետևաբար դա էսպես թե էնպես մի տեղ պիտի կուտակվի։ Ինչո՞ւ են մարդիկ ընտրում ձորերը, որովհետև դրանց թեքությունները ազատում են լրացուցիչ ինժեներական ծախսերից ու մասնավորի համար անօգտագործելի տարածքներ են, որոնք դառնում են օգտագործելի։ Սա այն է ինչ կարգավորում է շուկան։ Եթե չկա այլ առաջարկ՝ շինարարը ընտրում է ամենաէժան տարբերակը։
     Հետևաբար պետությունը պիտի ցույց տա, թե ինչ է առաջարկում/ակնկալում։ Ըստ այդմ առաջարկս․
     Ռեգիստրից հանեք չշահագործվող ու հետագա շահագործման համար անպիտան շինանյութի հանքավայրերի տվյալները, որոնք չեն ռեկուլտիվացվել։ Սահմանեք զրո դրամ տուրք այդ հանքավայրերում գրունտի թափոն կուտակելու համար ու պարտադրեք, որ գրունտը տարվի այդ հանքավայրերում կուտակվի։
     Արդյունքում պետությունը կազատվի սեփական միջոցներով էդ ծախսատար գործը անելուց, իսկ երբ փող կունենա նաև կճմապատի, կկանաչապատի այդ մեռյալ խոռոչները՝ համայնքներին նվիրելով այգիներ։
     Ընդ որում սկսեք Երևանամերձ տարածքներից, որովհետև դա տնտեսապես ձեռնտու է շինարարին, իսկ հանրային շահի տեսանկյունից վերաբերում է 1 միլիոն մարդու առողջությանը ու օդի մաքրությանը»։

4556 | 1
Facebook