Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մենք ապրում ենք նախացեղասպանական իրավիճակում, Փաշինյանը իրավունք չունի խոսել Արցախի անունից»․ Անդրիաս Ղուկասյան

00:06, ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ.
«Մենք ապրում ենք նախացեղասպանական իրավիճակում, Փաշինյանը իրավունք չունի խոսել Արցախի անունից»․ Անդրիաս Ղուկասյան

«Մենք ապրում ենք նախացեղասպանական իրավիճակում, Փաշինյանն իրավունք չունի խոսել Արցախի անունից»,- այս մասին 24TV-ի եթերում նշել է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, Փաշինյանի ասուլիսի առաջնային ուղերձն այն էր, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության գնալ և հիմա մենք ապրում ենք այդ իրողության սպառնալիքի պայմաններում։

«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը, երբ խոսում և որոշումներ է կայացնում Արցախի անունից, ավելին՝ նա նույնիսկ իրավունք չուներ ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- կարծիք է հայտնել Ա․ Ղուկասյանը։

«Մենք ապրում ենք նախացեղասպանական իրավիճակում, Փաշինյանը իրավունք չունի խոսել Արցախի անունից»․ Անդրիաս Ղուկասյան
4778 | 2
Facebook