Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շարժումը չհաջողելու իրավունք չունի»․ Արմեն Աշոտյան

16:00, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
«Շարժումը չհաջողելու իրավունք չունի»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալ Մարթա Սիմոնյանը չէր ներկայացել դատարան։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 30-ին՝ 14.00-ին։
     Նախքան դահլիճից դուրս գալը, Արմեն Աշոտյանը, ավանդույթի համաձայն, պատասխանեց լրագրողների բլից հարցերին։ «Ե՞րբ կգա մի օր, ե՞րբ կմնա մի օր»,- հարցին՝ այսպես պատասխանեց․ «Էդ օրը կախարդական օր չի, էդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով ա գալու և էդ օրը մոտեցնելը կախված է հազարավոր քաղաքացիներից։ Իսկ շարժումը չհաջողելու իրավունք չունի, որովհետև 6 տարի առաջ մեր երկրի վրա դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով։ Վստահ եմ, որ ժողովուրդն ավելի լայն պայքար է մղելու»,- ասաց Աշոտյանը՝ կոչ անելով լսել Բագրատ Սրբազանին, առաջնորդվել խղճով, չհոգնել, չհուսահատվել ու չվախենալ։ Իսկ հարցին, թե ի՞նչն է պակասում Փաշինյանին՝ հրաժարականի համար, նշեց՝ խիզախությունը։

«Շարժումը չհաջողելու իրավունք չունի»․ Արմեն Աշոտյան
1323 | 0
Facebook