ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները, հատկապես նրանք, ովքեր ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ ծավալված շարժումը:
Պատահական չէ, որ վերջին օրերին անընդհատ կոպտության, բռնության տարբեր դրսևորումներ են արտահայտվում լրագրողների, օպերատորների նկատմամբ:
Ոստիկանության առանձին խմբեր, ծառայողներ վաղուց անցել են բարոյական սահմանները` ծառայության անվան տակ իրականացնելով քաղաքական իշխանության ու նրա դեմքերի անձնական ցանկությունները»: