«Գնահատականն այն է, որ մարող շարժում է: Այսպիսի շարժումներ վերջին մի քանի տարիներին շատ ենք տեսել»,- քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում, ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Նրա խոսքով՝ նման եզրահանգման են եկել «քաղաքացիների էներգետիկայից ու շարժման անբովանդակությունից»: