Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մյուս տարվա վերջ Քրիստոսի արձանի բացումը կանենք». Գագիկ Ծառուկյան

16:30, երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
«Մյուս տարվա վերջ Քրիստոսի արձանի բացումը կանենք». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. ««Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում պատիվ ունեցա շփվել մեր երիտասարդ սերնդի հետ, ում աչքերում ամենակարևորը՝ հույս և հավատ կա մեր երկրի, մեր ապագայի հանդեպ:
     Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ Արցախին պատուհասած ողբերգությունից մինչև կուսակցական շահերի ստորադասում հավաքական ազգային շահին, համախմբված լինելու կենսական անհրաժեշտությունից մինչև հզոր դաշնակիցներ ունենալու կարևորություն:
     Սակայն հիմնական ուղերձս, կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ:
     Հայաստան-Արցախ բնական կապը պետք է շատ ամուր լինի՝ թեկուզ առայժմ նման շփումների տեսքով, որպեսզի երիտասարդները ճանաչեն միմյանց, սովորեն իրարից և միասին նոր երազանքներ հյուսեն»:

2917 | 0
Facebook