Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներն այսուհետ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով

13:06, հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ.
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներն այսուհետ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ, վարչապետի խոսքով, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներն այսուհետ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով, անձնագրի անհրաժեշտություն չի լինի: «Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր քաղաքական առաջնահերթություններից է, Վրաստանը մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

5262 | 0
Facebook