Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է». Վարդան Բալյան

23:30, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
«Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության ադրբեջանական առաջարկը դեռ որոշ ժամանակ կմնա սեղանին, որից հետո Ադրբեջանն այդ ուղղությամբ հատուկ ակտիվություն այլևս չի ցուցաբերի:
     «Ուրեմն, սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք անհրաժեշտ կհամարենք»:
     Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է՝ քաղաքական տգիտություն է և ինքնաբավ քաղաքական անգործունակություն:
     Երկիրը պետք է պատրաստել պաշտպանության, քանի դեռ կա դրա համար անհրաժեշտ ժամանակ և հնարավորություն, այլապես հատուցումը լինելու է շատ դաժան»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
2943 | 0
Facebook