Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ըստ գործող իշխանությունների, խայտառակ պարտության ու զորքի կոտորածի մեղավորները միջին օղակի սպաներն են ու շարքայինները». Վ. Մարտիրոսյան

00:18, երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ.
«Ըստ գործող իշխանությունների, խայտառակ պարտության ու զորքի կոտորածի մեղավորները միջին օղակի սպաներն են ու շարքայինները». Վ. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, ըստ գործող իշխանությունների, սեպտեմբերի 13-ի մեր խայտառակ պարտության ու զորքի կոտորածի մեղավորները միջին օղակի սպաներն են ու շարքային զինծառայողները։ Որոնց վրա արդեն 17 քրեական գործ են հարուցել։ Իսկ ԳՇ-ի գեներալները, ՊՆ նախարարը և նրանց վերադաս գլխավոր հրամանատարը, բնականաբար ոչնչում մեղավոր չեն, Рафик не в чем не виноват.
     Սեպտեմբերի 13-ի խայտառակության հիմնական պատճառը եղել է այն, որ մեր զորքերի քանակը եղել է անհրաժեշտից առնվազն 2 անգամ քիչ, և որի հետևանքով միջդիրքային հեռավորությունները եղել են մեծ։ Իսկ թշնամին, օգտվելով դրանից, կարողացել է ներթափանցել մեր դիրքերի թիկունք և շրջափակել դրանց։
     Իսկ ո՞վ է վերջին 2 տարիներին շարունակաբար բանակը կրճատում: Պարզվում է, ըստ քննչական կոմիտեի, դա արել են միջին օղակի սպաները և շարքայինները։
     Եթե նույնիսկ սպաները և շարքայինները իրենց պարտականությունները կատարելիս թերացել են, ապա քրեական գործերի ահ ու սարսափով չի, որ բանակը կառավարելի են դարձնում։ Դրա համար սահմանադրության առաջին փոփոխությունը պետք է լինի վարչապետի և այլ պետական բարձր պաշտոններում բանակում չծառայածների ընդունման արգելքը։
     Թո՜ղեք, թո՜ղեք թող աշխատեն......»:

2702 | 0
Facebook