Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

13:24, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

15.01.2023թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
     22.01.2023թ. - «Օտար լեզուներ»
     29.01.2023թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
     04.02.2023թ. - «Մաթեմատիկա»
     05.02.2023թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
     12.02.2023թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
     Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը:

2704 | 0
Facebook