Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գենոցիդ է ընթանում, ուղղակի՝ ոչ 1915-ի յաթաղանով». Արա Հարությունյան

23:30, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
«Գենոցիդ է ընթանում, ուղղակի՝ ոչ 1915-ի յաթաղանով». Արա Հարությունյան

Ամերիկահայ գիտնական Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին անեկդոտ է։
     էքսպերտին դեմ են անում տարբեր հեղուկներ, պետք է, որոշի, թե ինչ է այն։
     Դեմը բաժակով մի դեղնավուն հեղուկ են դնում։
     Հեռվից է նայում, թե
     на вид- это моча,
     Մոտիկից է նայում՝
     на цвет- это моча,
     Վերցնում, ու դանդաղ հոտ է քաշում՝
     на запах-это моча
     Բաժակը երկար պտտում է ձեռքով, մի կում է անում՝
     и на вкус- это моча
     Հիմա մերն է՝ էս վիճակի բոլոր պատճառները, հիմքերը, սկզբունքներն ու որակներն արդեն մեկ դար ու հետանկախական էլ 32 տարի տեսել, իմացել հասկացել ենք։ Հիմա էլ դրա մեջ խեղդվում ենք, բայց էլի շարունակում ենք մեկնաբանելը, թե ինչ է կատարվում։
     Հարգելիներս, գենոցիդ է ընթանում։ Ուղղակի ոչ 1915-ի յաթաղանով, այլ ժամանակակից մեթոդներով՝ թուրքին կաշառված ներքին տականքի քարոզների, հակազգային գործողությունների ու մարդկանց ապամարդկայնացնելու ուժով։

3353 | 0
Facebook