Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպիսի՜ աշխատանքներ են պատրաստվել հայ վարպետների կողմից սուլթանների ու նրանց տիկինների համար». Հ. Հովսեփյան

23:12, չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ.
«Ինչպիսի՜ աշխատանքներ են պատրաստվել հայ վարպետների կողմից սուլթանների ու նրանց տիկինների համար». Հ. Հովսեփյան

Հայկական կիրառական արվեստների եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պոլսահայ մտավորական Արսեն Յարմանի կողմից վերջերս Թուրքիայում լույս տեսած, օսմանյան կայսրության հայ ոսկերիչներին նվիրված երկհատոր արժեքավոր աշխատությունն է։
     Գրքերի էջերը թերթելիս զարմանքս, հպարտությունս ու տխրությունս միախառնվեցին։
     Միայն ապշել կարելի է, թե ինչպիսի աշխատանքներ են պատրաստվել հայ վարպետների կողմից սուլթանների ու նրանց տիկինների համար..
     Հետաքրքիր է, ո՞րն է պատճառը, որ այլոց համար ջանք ու եռանդ չենք խնայել և խնայում` լավագույնը մատուցելու համար, իսկ երբ, ահա, պետք է ի շահ մեր ազգի գործենք` այլևս նույն նվիրվածությամբ չենք տրվում գործին»։

3148 | 0
Facebook