Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լաչինի վերաբերյալ ԱՄՆ-ի Քոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հայտարարությունը

23:48, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ.
Լաչինի վերաբերյալ ԱՄՆ-ի Քոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հայտարարությունը

Քոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը, Գաս Վալադաոն հրապարակել են հայտարարություն` Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու կապակցությամբ:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաեւ արգելել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը։ Ադրբեջանը նաև փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը այդ տարածքում գտնվող խաղաղ բնակիչների համար՝ տասնյակ հազարավոր անձանց թողնելով առանց ջեռուցման’’, ասված է հայտարության մեջ:

«Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ նույնիսկ դադարեցնելու սպառնալիքը կրկին վնասում է ենթակառուցվածքները և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սա հետևում է հայ ժողովրդի նկատմամբ չարաշահումների լավ փաստագրված օրինաչափությանը, որը դրդված է հայերին ապամարդկայնացնելու Ալիևի վարչակարգի հռետորաբանությամբ:

Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի կողմից ստեղծված այս հստակ շինծու ճգնաժամը կասեցնելու համար, Ալիևին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով, և ապահովել, որ Արցախի ժողովուրդն ընդգրկված լինի այս գործընթացներում»:

4134 | 0
Facebook