Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բարձրաստիճան ռուս զինվորականների նկատմամբ

17:42, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ.
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բարձրաստիճան ռուս զինվորականների նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել 12 ռուս զինվորականների դեմ, ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
     Գերատեսչությունում հայտնել են, որ պատժամիջոցները սահմանվում են ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ։ Պատժամիջոցների ցուցակում հայտնված բոլոր նոր անձանց մուտքը Մեծ Բրիտանիա արգելված է, իսկ երկրում նրանց ակտիվները կսառեցվեն։

The Moscow Times-ը գրում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ ԶՈւ գլխավոր հաշվողական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Բարանովը, Ռազմավարական հրթիռային ուժերի հրամանատար Սերգեյ Կարակաևը, օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Թեպլինսկին, Հրթիռային ուժերի և հրետանու պետ, ցամաքային զորքերի գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մատվեևսկին, ՊՆ հրթիռային և հրետանու գլխավոր վարչության պետ Նիկոլայ Պարշինը, 35-րդ բանակի հրամանատար Ալեքսանդր Սանչիկը, Արևմտյան ռազմական օկրուգի շտաբի պետ Միխայիլ Զուսկոն, 1-ին տանկային բանակի հրթիռային ուժերի հրամանատար և հրետանու գնդապետ Գեորգի Շուվաևը, անօդաչու ավիացիայի տնօրինության պետ Ալեքսանդր Նովիկովը, 4-րդ տանկային դիվիզիայի հրամանատար Եվգենի Ժուրավլևը, 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ավդեևը և 14-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար Օլեգ Ցոկովը:

5550 | 0
Facebook