Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1.5 տարեկան երեխան ընկել է էլեկտրական սալօջախի վրա

22:06, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
1.5 տարեկան երեխան ընկել է էլեկտրական սալօջախի վրա

Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետևանքով:

Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է:

Մեկ անգամ եւս կոչ ենք անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել մաքսիմալ զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ:

3201 | 0
Facebook