Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տեր-Պետրոսյանի օրոք հստակ ձևակերպում էինք՝ ինչ ենք մենք ուզում, Փաշինյանի դեպքում՝ չգիտենք». Լևոն Զուրաբյան

12:18, կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ.
«Տեր-Պետրոսյանի օրոք հստակ ձևակերպում էինք՝ ինչ ենք մենք ուզում, Փաշինյանի դեպքում՝ չգիտենք». Լևոն Զուրաբյան

«Մի քանի ամիս շարունակ իշխանության կողմից տարվում էր հետևյալ քաղաքականությունը, որ ՌԴ-ը չարիք է, որի միակ նպատակն է հնազանդեցնել ՀՀ-ը, դարձնել ՌԴ-ի մաս, իսկ որոշ մասեր հանձնել Ադրբեջանին, մեր նպատակը պետք է լինի հրաժարվել էդ պլանից: Բայց գինն էլ էս ա՝ ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մերժում ենք Զանգեզուրյան միջանցքը՝ պահպանելով, ինչպես ինքն է ասում, 29 հազ. քկմ-ը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Փաշինյանն ու իր թիմը չունեն ո՛չ պլան, ո՛չ քաղաքականություն. «Շախմատում ավելի լավ է ունենալ վատ պլան, քան ընդհանրապես չունենալ, մինչդեռ Փաշինյանի թիմը չունի ո՛չ պլան, ո՛չ քաղաքականություն: 3 ամիս շարունակ քո լսարանին պատրաստում ես էդ ուղղությամբ գնալու, հետո 3 օրվա մեջ շրջադարձ ես անում, ասում՝ ողջունում ենք ռուսական առաջարկությունները, հույս ունենք, որ ՌԴ-ն իր առաջարկներով կաջակցի»: Զուրաբյանի խոսքով՝ Փաշինյանը փորձում է գնալ հետևյալ ուղղությամբ. «Ինչ պետք է Արևմուտքին՝ Արևմուտքին եմ ասում և անում, ինչ պետք է ռուսներին՝ ռուսներին եմ ասում և անում, թող իրենք իրենց մեջ բազարն անեն, ինձ էլ ինչ տան՝ տան»: Մինչդեռ, ըստ ՀԱԿ փոխնախագահի, Տեր-Պետրոսյանի օրոք հստակ ձևակերպում կար՝ մենք ինչ ենք ուզում:

«Տեր-Պետրոսյանի օրոք հստակ ձևակերպում էինք՝ ինչ ենք մենք ուզում, Փաշինյանի դեպքում՝ չգիտենք». Լևոն Զուրաբյան
3085 | 1
Facebook