Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն սպառնացել է Ուկրաինային

15:18, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ.
Լուկաշենկոն սպառնացել է Ուկրաինային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է համոզել Ուկրաինային՝ խոնարհվել Պուտինի առաջ, հակառակ դեպքում նրան սպառնում է «լիակատար ոչնչացում», այս մասին գրում է УНИАН-ը: «Այժմ ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է։ Եթե նրանք մահ չեն ուզում, ընդ որում՝ մեծ թվով մարդկանց, դա պետք է դադարեցնել»,- ասել է Լուկաշենկոն՝ լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ Ուկրաինան կարող է ոչ միայն կորցնել իր պետականությունը, այլև ամբողջությամբ ոչնչացվել։ Լուկաշենկոն պատերազմը դադարեցնելու «խորհուրդ է տալիս» ոչ թե օկուպանտ երկրին, այլ՝ ուկրաինացիներին, հավելում է լրատվամիջոցը:

5838 | 0
Facebook