Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք Սիրիայում դեէսկալացիայի կոչ ենք անում». Նեդ Փրայս

10:42, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Մենք Սիրիայում դեէսկալացիայի կոչ ենք անում». Նեդ Փրայս

ԱՄՆ-ն արձագանքել է քրդերի դեմ Թուրքիայի գործողությանը։ Վաշինգթոնը կոչ է արել դեէսկալացիա սկսել Սիրիայում, այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությանը։

«Միացյալ Նահանգներն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար: Կոչ ենք անում Սիրիայում դեէսկալացիա իրականացնել՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը: Մենք շարունակում ենք դեմ լինել նաև Իրաքում ցանկացած չհամակարգված ռազմական գործողության: Դա խախտում է այս երկրի ինքնիշխանությունը»,- ընդգծել է դիվանագետը։

5685 | 0
Facebook