Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա, կա զոհ․ ԱԻՆ

00:18, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա, կա զոհ․ ԱԻՆ

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

3802 | 0
Facebook